News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի ոսկերչական գործարանին թույլ չեն տալիս հումք ներմուծել Վրաստանից աֆինաժի համար: Այս մասին NEWS.am-ին ասաց գործարանի փոխտնօրեն Աբգար Մկրտչյանը էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի հետ ոլորտի խնդիրների քննարկումից հետո:

Փոխտնօրենի խոսքով՝ հումքը կանգնած է սահմանին, քանի որ մաքսային մարմինները համարել են, որ այն չի համապատասխանում վտանգավոր բեռների անդրսահմանային փոխադրումների վերահսկողության վերաբեյալ Բազելի կոնվենցիային:

Աբգար Մկրտչյանի խոսքով՝ այդ հումքը տոքսիկ չէ, ինչի մասին վկայում է առեւտրի նոմենկլատուրայով իննանիշ դասակարգումը: Բազելի կոնվենցիան արգելք է դնում ավելի լայն՝ քառանիշ կոդի վրա, բայց ոչ ամբողջությամբ, այլ միայն վնասակար խառնուրդներ (ծանր մետաղներ եւ այլն) պարունակող թափոնների վրա:

«Մեզ մոտ միայն ոսկեջրած կտորներ են, անհանգստանալու բան չկա»,- ասաց Աբգար Մկրտչյանը:

Գործարանի աֆինաժային արտադրամասը, որը առանց այդ էլ ընդատումներով էր աշխատում, այժմ փակ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ