News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ամեն տարի Շետլանդական կղզիներում հունվարին կրակի փառատոն է կազմակերպվում: Ջահերով երթ կազմակերպելու ավանդույթը դեռ վիկինգներն են ներմուծել.  հրե տոնը կոչվել է Ապհելիո: Ջահերի, խարույկների եւ նավակներ այրելու ծիսակատարության միջոցով նրանք փորձել են ձմեռային արեւը ավելի տաք դարձնել:

Վիկինգների ավանդույթը վերականգնել են 19-րդ դարում, եւ կրակի հետ կապված երթերն ու այլ միջոցառումները կղզիներում անցկացվում են ամբողջ հունվար ամսվա ընթացքում: Փառատոնի գլխավոր իրադարձությունը տեղի է ունենում Լերուիկ քաղաքում հունվարի վերջին երեքշաբթի, հայտնում է Travel.ru-ն: Հարյուրավոր «վիկինգներ» դուրս են գալիս շքերթի, իսկ ուղիղ 19:30-ին մեկնարկում է կառնավալը, որի մասնակիցները քաղաքի կենտրոնական փողոցներով փայտե նավակը տանում են այրելու։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ