News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ընթացիկ տարվա հունվար-փետրվարին Հայաստանի արտահանման ծավալը կազմել է 1,1 մլրդ դոլար։ Միաժամանակ, նույն ժամանակահատվածում մասնավոր անձանց կողմից առեւտրային բանկերի միջոցով ոչ առեւտրային նշանակության դրամական փոխանցումները գերազանցել են  1,3 մլրդ դոլարի նշաձողը։

Տասնյակ հազարավոր ընտանիքների համար (հատկապես գյուղերի) տրանսֆերտները եկամտի հիմնական, հաճախ նաեւ՝ միակ աղբյուրն են։

Սակայն տրանսֆերտների դերը դրանով չի սահմանափակվում։ Դրանց մեծ մասը, ուղղվելով ապրանքների գնմանն ու ծառայություններին, նպաստում են ոլորտի զարգացմանը։

Այսպես, մանրածախ ապրանքաշրջանառության եւ ծառայությունների ընդհանուր ծավալում տրանսֆերտների բաժինը գերազանցել է 30%-ը։

Նկատենք, որ գումարների մի մասը մեր երկիր հասնում է առեւտրային բանկերը շրջանցելով (ըստ գնահատականների՝ շուրջ 20%)։ Այդ պատճառով  մանրածախ ապրանքաշրջանառության եւ ծառայությունների ու տրանսֆերտների հարաբերակցությունը կարող են բարձր լինել նշված տոկոսից։

Որքա՞ն աշխատատեղ է հարկավոր ստեղծել աշխատանքային միգրացիայից հրաժարվելու համար։ «Մաքուր» (առանց հարկերի) հազար դոլար ամսական աշխատավարձով 147 հազար նոր աշխատատեղ կպահանջվի։ Բայց հասկանալի է, որ այդքան աշխատատեղերի ստեղծումը՝ նման աշխատավարձով, ոչ գիտական ֆանտաստիկայի ոլորտից է։

Եթե հիմք ընդունենք միջին աշխատավարձի մասին պաշտոնական տվյալները, ապա արդեն կպահանջվի 480 հազարից ավելի նոր աշխատատեղ։ Իհարկե, իրականում այդքան հարկավոր չէ, չէ՞ որ միգրանտների զգալի մասը գյուղացիներն են։ Իսկ որպեսզի գյուղի աշխատավորները չլքեն հայրենի եզերքները, հարկավոր է, որպեսզի նրանց տնտեսության եկամուտն աճի մի քանի անգամ, ինչը կրկին ուտոպիայի ոլորտից է։

ԳՐԱՖԻԿ 1

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարն ու եվրոն էժանացել են. նրանց է միացել ռուբլին
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 16-ին, կազմել է...
Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան
2024 թվականի հունվարի համեմատ միջին աշխատավարձն աճել է 7.1 տոկոսով…
Մարտին 145 հարկ վճարող խախտել է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի պահանջը, առաջադրվել է 46,6 մլն դրամ տուգանք
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2024 թ. մարտ ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ...
Positive Peace 2024. Հայաստանի ցուցանիշը բարելավվել է 9,2 տոկոսով
Տեղեկատվության ազատ հոսքը, այլոց իրավունքների ճանաչումը և կոռուպցիայի ցածր մակարդակը բարելավվել են ավելի քան 15 տոկոսով
Ռուսական «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է «կադմիում». ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի...
Մարտին 625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 280 մլն դրամ
Հացի կամ հացաբուլկեղենի արտադրության, կենցաղային կամ համակարգչային տեխնիկայի խանութի, հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի, մթերային խանութի…
Ամենաշատ