News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Պետությունը չի նպաստում Հայաստանի ներսում ոսկու աֆինաժի իրագործմանը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ ասաց «Երեւանի ոսկերչական գործարան» ՓԲԸ տնօրենի տեղակալ Աբգար Մկրտչյանը, ով հրավիրված էր ոսկերչական ոլորտի խնդիրների շուրջ Էկանոմիկայի նախարարությունում քննարկմանը։   

Ըստ նրա՝ ներկայիս օրենսդրությամբ, Հայաստանում ոսկու արդյունահանմամբ զբաղվող ընկերությունների համար ավելի ձեռնտու է ձուլածոն արտահանել, քան վերամշակման նպատակով այն վաճառել տեղական ընկերություններին։ Արտահանման գործարքների դեպքում ընկերությունները ԱԱՀ-ն հետ են ստանում, իսկ ներքին գործարքներից նման ակնկալիք չկա։ 

«Այդ պատճառով էլ լեռնարդյունաբերական ընկերություններին ձեռք չի տալիս տեղական գործարանների հետ աշխատանքը։ Ես ոչ միայն մեր մասին եմ խոսում։ Աֆինաժով զբաղվող հայաստանյան մյուս ձեռնարկություններն էլ նույն վիճակում են։ Արդյունքում Հայաստանում սեփական ոսկու հանքեր ունենալու պարագայում, մաքուր ոսկի չի ձուլվում»,- ընդգծեց Մկրտչյանը։

Նրա կարծիքով՝ այս խնդիրը կարող է լուծվել պետության միջամտության դեպքում։ Ֆինանսների նախարարությունը կարող է գնել ձուլածոն աֆինաժով զբաղվող գործարաններից եւ իրացնել մաքուր ոսկին ոսկերչական ընկերությունների վրա մրցութային հիմունքներով։

Նշենք, որ Էկոնոմիկայի նախարարությունը մի քանի անգամ հայտարարել է, որ դեմ է ոսկեգործության ոլորտում պետության միջամտությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ