News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական զինուժի կողմից նոյեմբերի 12-ին խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմին դուրս բերելու հատուկ գործողությունը մի քիչ ուշացած, բայց տեղին եւ ճիշտ էր։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 22-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ազատագրական բանակ» ջոկատի անդամ, «Կարին» ավանդական երգի-պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը։

«Յուրաքանչյուր նման իրադարձություն պետք է արժանի հակահարված ստանա,  եւ պետք է ոչ միայն դիակները հանեին, այլ նաեւ պետք է ուղղակի ոչնչացնեին այն հենակետերը, որտեղից իրականացվել էին այդ գործողությունները, եւ պատժվեին այն զորամիավորումները, որոնք տեղակայված են այդ հենակետերում, որ թշնամին արժանիորեն հասկանա հայոց բանակի ուժը»,-ասաց նա։

Գինոսյանի խոսքով՝այսօրվա հայ զինվորը առավել քան պատրաստ է դիմագրավել եւ արժանի հակահարված տալ թշնամուն, եւ ոչնչով չի զիջում նախորդ սերնդին։

 «Մեր զինվորները արժանի ժառանգն են այն տղաների, որոնք այսօր Եռաբլուրում են, եւ բոլոր նրանց, ովքեր հերոսաբար  կերտեցին Հայաստանի անկախությունը եւ Արցախի ազատագրումը։ Վստահ եմ, որ մենք մտահոգվելու որեւէ խնդիր չունենք»,-ասաց Գագիկ Գինոսյանը։

Նրա խոսքով՝ մեր երկրի հանդեպ յուրաքանչյուր ոտնձգություն ստանալու է իր արժանի պատասխանը. «Հատուկ ջոկատայինները հատուկ գործողություններ են կատարել, փառք ու պատիվ իրենց, եւ վստահ եմ, որ Լեոնիդ Ազգալդյանն ավելի խիստ կգտնվեր թշնամուն պատժելու հարցում։ Թող որեւէ մեկը, որեւէ պետություն կասկած չունենա, որ ցանկացած ոտնձգություն հայ պետականության, հայ մարդու վրա, կստանա իր արժանի պատիժը»։

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր։

Նշենք, որ խոցված ուղղաթիռի զոհված երեք օդաչուներն են ուղղաթիռի հրամանատար մայոր Սերգեյ Սահակյանը, երկու զինծառայողներ, լեյտենանտ Ազատ Սահակյանը եւ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը:

Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ էր: Հակառակորդը շարունակում էր տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ՝ թույլ չտալով մոտենալ ուղղաթիռի անկման վայրին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի սադրանքները չպետք է անհետեւանք մնան. Ստեփան Դեմիրճյան
Նրա խոսքով՝ եթե մենք խաղաղության ենք ձգտում, իհարկե, դա չի նշանակում, որ պետք է տանենք Ադրբեջանի սադրանքները...
Քառօրյա պատերազմում եւ դրան հաջորդած օրերին վիրավորվել է 159 զինծառայող. գնդապետն ամփոփում է 2016-ը
Հոսպիտալներում գրանցվել է մահվան երեք դեպք...
Փորձագետ. Շուտով ադրբեջանական «հաղթանակների» ցանկում կարող է Բուենոս Այրեսն էլ հայտնվել
Պնդելը, որ Ջերմուկից կրակ է բացվում Նախիջեւանի տարածքի վրա՝ առնվազն նշանակում է ստորագրել սեփական աշխարհագրական անգրագիտության տակ...
Խոցված ուղղաթիռի դեպքից հետո պաշտոնից ազատումներ են եղել. Պնախարար
Նրա խոսքով՝ մեղքի ավելի մեծ բաժինը եղել է հակառակորդինը: «Քրեական գործ է հարուցվել, որն ընթացքի մեջ է: Իսկ անհամաչափ պատասխանը միշտ էլ եղել են եւ շարունակում են»,- նշեց նախարարը...
Ուղղաթիռի խոցումն ապացուցեց, որ ԵՏՄ-ն մեր անվտանգությունը չի ապահովում. կարծիք
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը, սակայն, կարծում է, որ քննարկումները ոչինչ չէին տա, առավել եւս «Հայաստանում տնտեսական գիտելիքներով փայլող մարդիկ չկան»…
Ուղղաթիռի խոցումը տեսագրած ադրբեջանցի զինվորը պատժվել է
Նրա նկատմամբ լուրջ քայլեր են ձեռնարկվել: Պարզապես կա տեղեկություն, որը մենք չենք կարող բարձրաձայնել, եւ խնդրում ենք ըմբռնումով մոտենալ…
Ամենաշատ