News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի Նագանո պրեֆեկտուրայում ուժգին երկրաշարժի հետեւանքով տուժել է 39 մարդ, նրանցից 7-ը լուրջ վնասվածքներ են ստացել, հաղորդում է «Կոմերսանտը»։

Աղբյուրի փոխանցմամբ, ամենածանր վնասվածքները կոտրվածքներն են, որ տուժածները ստացել են տների փլուզման կամ կահույքի անկման հետեւանքով: Մի շարք բնակավայրերում դադարեցվել է ջրատարի աշխատանքը: Երկրաշարժի էպիկենտրոնում մոտ հազար մարդ լքել է տները եւ գիշերն անցկացրել տարհանման կենտրոններում: Ըստ մսնագետների՝ հետցնցումները կձգվեն եւս մեկ շաբաթ: Այդ կապակցությամբ ավելացել է սողանքի վտանգը:

Նշենք, որ Նագանոյում երկրաշարժն ունեցել է 6,8 մագնիտուդ ուժգնություն: Օջախը գտնվել է 10 կմ խորության տակ: Ցնցումները զգացվել են 27 պրեֆեկտուրաներում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ