News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ծունկը վիրահատել են, հաղորդում է «Բելտա»-ն՝ վկայակոչելով նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտին:

«Վիրահատության պատճառը մարզական վնասվածքն է, որ ստացվել է հոկեյի պարապմունքի ժամանակ: Վիրահատությունը ծրագրված էր, բայց նախագահի հագեցած ժամանակացույցի պատճառով նախկինում հնարավոր չէր իրականացնել»,- ասել է նա՝ հավելելով, որ վիրահատությունն իրականացվել է Հանրապետական կլինիկական բուժկենտրոնում:

Էյսմոնտը նշել է, թե ներկայումս Լուկաշենկոն իրեն բավարար է զգում: Նա գտնվում է իր ամառանոցում: «Վերականգնվելու համար կպահանջվի 3-4 օր: Նախագահը ողջ ծավալով կատարում է իր պարտականությունները»,- ասել է մամուլի քարտուղարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ