News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Գերմանիայում ձերբակալել են 59-ամյա էլեկտրիկի, որը բունկեր էր կառուցել եւ զինանոց հավաքել՝ վախենալով Ռուսաստանի դեմ պատերազմից, հաղորդում է Lenta.ru-ն:

Կայքի տվյալներով, բունկեր մուտք գործելու համար ոստիկանությունից 3 օր է պահանջվել: Թաքստոցում գտել են երկու ավտոմատ, 80 հրացան, 60 ատրճանակ, 20 հազար փամփուշտ եւ պայթուցիկ սարքեր պատրաստելու 40 կգ նյութեր: Տղամարդը նաեւ սնունդ էր հավաքել օդափոխման եւ ջրի մաքրման համակարգեր կառուցել:

«Մենք չգիտենք, թե երբ է սկսել նա շինարարությունը: Նա ամեն ինչ անձամբ է արել»,- ասել  ոստիկանության ներկայացուցիչը:

Ըստ աղբյուրի, տղամարդը հոգեկան խնդիրներ չունի եւ ծայրահեղական խմբավորման անդամ չէ: Նրան զենքի ապօրինի պահման մեղադրանք է առաջադրվել: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ