News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Բոինգ 777»-ի մնացորդները հատուկ գնացքով Դոնեցկից ուղարկվել են Խարկով, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Տեղ հասնելուն պես օդանավի մնացորդները բեռնաթափվելու են՝ հետագա հետաքննության համար: Հատուկ գնացքում 12 բեռնատար եւ մեկ մարդատար վագոններ են: Գնացքը ուղեկցում են ԵԱՀԿ աշխատակիցները, հոլանդացի փորձագետներ եւ ԴԺՀ ոստիկանության ներկայացուցիչներ: Նախնական տվյալներով, գնացքը պետք է Խարկով հասնի նոյեմբերի 23-ին:

Նոյեմբերի 21-ին հոլանդացի փորձագետներն ավարտել էին օդանավի հիմնական փլատակների հավաքումը:

«Բոինգ 777» ինքնաթիռը կործանվել էր հուլիսի 17-ին, զոհվել էին 298 մարդ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ