News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Դատապարտյալները Վենեսուելայում պատանդ են վերցրել «Ռոդեո-3» բանտի տնօրենին եւ հինգ պահակների, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղական ռադիոկայանը:

Աղբյուրի փոխանցմամբ, նոյեմբերի 21-ին դատապարտյալները բողոքի ակցիա են սկսել՝ այցելությունների չեղարկման, վատ սննդի եւ դաժան վերաբերմունքի պատճառով: Բողոքի պատճառով բանտի ղեկավարությունը չեղարկել է ազգականների հետ հանդիպման օրը: Իմանալով այդ մասին՝ դատապարտյալները խռովություն են սկսել եւ պատանդներ վերցրել:

Խռովությանը մասնակցում են ավելի քան 500 դատապարտյալներ:

Նշենք, որ վերջին երեք տարում Վենեսուելայի բանտերում առգրավվել է ավելի քան 2 հազար միավոր հրազեն եւ 350 հազար փամփուշտ: Վենեսուելական բանտերի 80 տոկոսում նոր համակարգ է ներդրվել, որը բացառում է զենք անցկացնելը: Նոր համակարգը ներդրվել էր նախկին նախագահ Ուգո Չավեսի օրոք: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ