News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իտալիայի երկու նահանգներում արտահերթ ընտրություններ են ընթանում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: Աղբյուրի փոխանցմամբ, ընտրությունները նշանակվել են, երբ նահանգների գործադիր իշխանությունների ղեկավարները հայտնվել են բանտում կոռուպցիոն մեղադրանքներով:

Կալաբրիայի նախագահ Ջուզեպպե Սկոպելիտին ապրիլի վեց տարվա ազատազրկման էր դատապարտվել ծառայողական դիրքի չարաշահման համար: Էմիլիա-Ռոմանայի նրա գործընկերը՝ Վասկո Էրրանին, որը պաշտոնը զբաղեցրել էր երեք ժամկետ անընդմեջ, հուլիսին դատապարտվել էր մեկ տարվա ազատազրկման գյուղատնտեսական կոոպերատիվում ֆինանսական խարդախությունների համար:

Երկու նահանգներում էլ ընտրվում են նաեւ մարզային խորհւորդների պատգամավորները: Քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեն 5,3 մլն մարդ, բայց ըստ մասնագետների՝ մասնակցության թիվը փոքր է լինելու:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ