News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի օդային տարածքում նոյեմբերի 12-ին ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից խոցված հայկական ուղղաթիռի օդաչուների հոգեհանգստյան արարողությունը, նախնական տվյալներով, տեղի կունենա  նոյեմբերի 24-ին` Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում: Այս մասին NEWS.am-ին ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Օդաչուներին կհուղարկավորեն Եռաբլուրում:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից ինչ-որ մեկին ուղղաթիռին մոտ թողնելու կտրուկ մերժումները, ԼՂՀ ՊԲ հրամանատարությունը մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանել է ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր։ Ադրբեջանական կողմը լուրջ կորուստներ է ունեցել, տարհանման գործողության արդյուքնում հայկական կողմից ոչ ոք չի տուժել:

Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել էր ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Խոցված ուղղաթիռի զոհված երեք օդաչուներն են ուղղաթիռի հրամանատար մայոր Սերգեյ Սահակյանը, երկու զինծառայողներ, լեյտենանտ Ազատ Սահակյանը եւ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը:

Տպել
Ամենաշատ