News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Աֆղանստանի խորհրդարանը նոյեմբերի 23-ին վավերացրել է ԱՄՆ հետ անվտանգության հարցերով երկկողմ համաձայնագիրը, նաեւ ՆԱՏՕ-ի հետ համաձայնագիրը՝ ուժերի կարգավիճակի մասին, հաղորդում է Կոմերսանտը:

Աղբյուրի փոխանցմամբ, ԱՄՆ եւ ՆԱՏՕ-ի 12 հազար զինվորականներ գտնվելու են Աֆղանստանում 2015թ.՝ տեղական ուժայիններին աջակցելու նպատակով: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մի քանի շաբաթ առաջ գաղտնի հրաման էր ստորագրել, որն ընդլայնում է ամերիկյան զինվորականների ներկայությունը Աֆղանստանում եւ նրանց թույլ է տալիս անմիջականորեն մասնակցել մարտական գործողություններին: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ