News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում բողոքի լայնածավալ ակցիա է սկսվել՝ ընդդեմ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի այցի, հաղորդում է «Առաջին ալիքը»:

Աղբյուրի փոխանցմամբ, հարյուրավոր ցուցարարներ՝ հակաամերիկյան պաստառներով, երթ են արել քաղաքի փողոցներով, ապա հանրահավաք Թաքսիմ հրապարակում:

Հանրահավաքի կազմակերպիչները դատապարտել են ԱՄՆ քաղաքականությունը Մերձավոր Արեւելքում:

Բայդենը Թուրքիա է ժամանել եռօրյա այցով՝ քննարկելով Իսլամական պետության դեմ պայքարի հարցերը: Ցուցարարները պնդում են,թ ե դա ԱՄՆ-ի համար պատրվակ է՝ հերթական անգամ միջամտելու Թուրքիայի ներքին գործերին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ