News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայում ծամոնի խոշորագույն արտադրող Wrigley ընկերությանը ստիպելու են մաքրել մայթերը ծամոնից, հաղորդում է MK-London-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, Բրիտանիայի տեղական ինքնակառավարման ընկերակցությունը կարծում է, թե ծամոնը մայթերի եւ ճանապարհի ծածկի իսկական չարիք է: Այդ կապակցությամբ կառոյցը որոշել է, որ «մայթերը կեղտոտողի» դեմ պետք է պայքարի ծամոն արտադրողը:

«Ծամոնի արտադրությունը Մեծ Բրիտանիայում արտադրողներին բազմամիլիոնանոց եկամուտներ է բերում, եւ մենք կոչ ենք անում ընկերություններին՝ ստանձնել իր բիզնեսների սոցիալական պատասխանատվությունը: Մենք կողմ ենք՝ «կեղտոտել ես, վճարիր» սկզբունքին»,- ասել  է ասոցացիայի քարտուղար Պիտեր Բոքսը:

Ասոցացիան Wrigley-ին կոչ է արել օրինակ ծառայել եւ գումարի զգալի մասը վճարել փողոցների մաքրման համար: Ընկերության ներկայացուցիչը չի նշել՝ արդյոք մտադիր են փողոցների մաքրման համար գումար վճարել, բայց խոստացել է այնպիսի ծամոն արտադրել, որը հեշտ կլինի մաքրել փողոցներից: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ