Ղրիմի անեքսիայի եւ Ուկրաինայի Արեւելքում գործողությունների պատճառով Նորվեգիան լիովին սառեցրել է քաղաքական համագործակցությունը Ռուսաստանի հետ: Այդ մասին հայտարարել է Նորվեգիայի վարչապետ Էռնա Սոլբերգը:
«Մենք նաեւ ետ ենք կանչում մեր ռազմական փորձագետներին, որոնք աշխատում էին Ռուսաստանի հետ՝ վստահության միջոցների ամրապնդման ուղղությամբ, եւ չեղարկել ենք համատեղ զորավարժանքները»,- ասել է Սոլբերգը:
Ներկայումս երկու երկրների միջեւ մնացել են միայն լոկալ մակարդակի շփումներ՝ ծովային տրանսպորտի եւ ձկնաբուծության ոլորտներում, որոնք մշտական պրակտիկա են եւ Օսլոն իմաստ չի տեսնում չեղարկելու: