News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ոսկե մատանիների հավաքաշուն, որը ենթադրաբար 3 հազար տարեկան է, անանուն նամակով ուղարկվել է շվեդական թերթերից մեկի խմբագրությանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Աղբյուրի փոխանցմամբ, մատանիները կորել էին Համաշխարհային մշակույթի ազգային թանգարանից: Ծանրոցի հետ ուղարկված նամակում մանրամասն նշված են թանգարանի անվտանգության համակարգի թերությունները: Մատանիները ստեղծվել են Կիպրոսում, մեր թվարկությունից առաջ մոտ 1200 թվականին, եւ Հռոդոս կղզում, մ.թ.ա. 1100-ական թվականներին:

Թանգարանի ներկայացուցիչ Լարս-Էրիկ Բարկմանը նկատել է, թե մատանիները, ըստ ամենայնի, կորել են 2007թ., երբ հավաքածուները լայն վերակազմավորման էին ենթարկվում: «Այս ողջ պատմությունը զարմանալի է, բայց դա վկայում է, որ մատանիները տանողը լավ է վերաբերվել դրանց: Մենք երջանիկ ենք»,- ասել է նա: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ