News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Apple կորպորացիան 450 մլն դոլար է վճարելու որպես փոխհատուցում՝ հրատարակիչների հետ դավադրության եւ էլեկտրոնային գրքերի արժեքը բարձրացնելու համար, հաղորդում է RBC-ն:

Դատարանի վճռով 400 մլն դոլար վճարվելու է 23 մլն օգտատերերին, որոնք տուժել են ընկերության ապօրինի գործողություններից, եւս 50 մլն դոլար՝ փաստաբաններին:

2013թ. հուլիսին ԱՄՆ դաշնային դատարանը Apple-ին մեղավոր ճանաչեց հակամենաշնորհային օրենսդրության խախտման մեջ: Վճարվելիք փոխհատուցման գումարը պետք է որոշվեր նոր դատաքննությամբ:

Աղբյուրի փոխանցմամբ, փոխհատուցման գումարը դեռ կարող է փոխվել: Դեռ 2013թ. Apple-ի իրավաբանները բողոք էին ներկայացրել դատավճռի դեմ: Եթե հայցը բավարարվի, ընկերությունը պետք է վճարի 50 մլն դոլար օգտատերերին եւ 20 մլն դոլար՝ փաստաբաններին:

Apple-ին մեղադրում են, որ 2009թ. դավադրության մեջ է մտել հինգ խոշոր հրատարակիչների՝ Hachette Book Group-ի, HarperCollins Publishers-ի, Penguin Group-ի, Simon&Schuster-ի եւ Macmillan-ի հետ: ԱՄՆ Արդարադատության նախարարության գնահատականով էլեկտրոնային գրքերի արժեքը միջինում ուռճացվել է 2-3 դոլարով: Այս գործին մեղսակից հրատարակիչները պետք է վճարեն 166 մլն դոլար փոխհատուցում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ