News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Microsoft-ը սկելու է K5 ունկալ ռոբոտների թեսթավորումը: Այդ ռոբոտները սարքավորված են ժամանակակից տեխնոլոգիաներով, որոնք թույլ կտան դիտարկում իրականացնել, կապվել ոստիկանության հետ եւ ահազանգել բնակիչներին, հաղորդում է Americaru.com-ը:

Ռոբոտացված պահակները ունեն 1,5 մետր հասակ եւ 135 կգ քաշ, սարքավորված են սենսորներով, լազերներով, տարատեսակ տեսախցիկներով: Դա թույլ կտա, օրինակ, ստուգել մեքենաների համարանիշները եւ համեմատալ տվյալների բազայի հետ:

Ռոբոտները կարող են վերլուծել նաեւ մարդկանց դեմքերը եւ տեսադիտարկման ձայնագրություն իրականացնել: Կասկածելի ցանկացած ակտիվության դեպքում այն ահազանգելու է իրավապահներին:

Ավտոնոմ ռոբոտները կարող են աշխատել 24 ժամ, իսկ լիակատար լիցքավորման համար պահանջվում է 20 րոպե: Ռոբոտ ստեղծողները զենք չեն տալու ռոբոտների ձեռքը, դրանք մարտի չեն բռնվելու, այլ միայն տեղեկությունը փոխանցելու են ոստիկաններին: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ