News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ռուսական «Սոյուզ» տիեզերանավը հաջողությամբ ՄՏԿ է տեղ հասցրել միջազգային անձնակազմ՝ ռուսաստանցու, ամերիկացու եւ իտալուհու: Նրանք տիեզերքում կմնան կես տարի եւ այդ ընթացքում կիրականացնեն տասնյակ փորձարկումներ, փոխանցում է «Վեստին»: 

Տիեզերագնացները փորձել են սկաֆանդրները, ստուգել դրանց հերմետիկությունը, ինչպես նաեւ կրկնել գործողությունների հերթականությունը՝ արտակարգ իրավիճակներ ծագելու դեպքում: Նշանակված ժամին՝ մեկնակից երկու ժամ առաջ, անձնակազմը տիեզերանավ է բարձրացել: 

Աղբյուրը նշում է, որ անձնակազմը պետք է  մնա 169 օր:Այդ ընթացքում տիեզերագնացներն առնվազն երկու անգամ բաց տիեզերք դուրս կգան, կիրականացնեն  անհրաժեշտ աշխատանքները եւ տասնյակ փորձարկումներ կկատարեն:  Իրենց արդյունքների եւ ուղեծրում իրենց կյանքի մասին տիեզերագնացները խոստացել են պատմել սոցցանցերի իրենց էջերում: Իհարկե, եթե ժամանակ ունենան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ