News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հերերո նահանգի ուսանողները Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նիետոյին վեց օր ժամանակ են տվել հրաժարականի համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Ըստ աղբյուրի՝ նոյեմբերի 23-ին ուսանողները մի քանի ժամով գրավել են երկու ռադիոյական Հերերոյի վարչական կենտրոն Չիլպանսինգո քաղաքում: Նրանք եթեր են դուրս եկել՝ ներկայացնելով իրենց պահանջները:  Ուսանողների առաջնորդներից մեկը հիշեցրել է, որ նոյեմբերի 26-ին լրանում է Իգուալայի ուսանողների անհետացման երկու ամիսը:  Ըստ նրա՝ այս ողջ ընթացքոմ իշխանությունները միայն ստում են անհետացածների ճակատագրի եւ նրանց որոնման վերաբերյալ:

Ուսանողները նախագահին հրաժարականի համար վեց օր ժամանակ են տվել: Հակառակ դեպքում խոստանում են ուժեղացնել ցույցերը  ողջ երկրում: 

Իգուալայում ուսանողներն առեւանգվել էին սեպտեմբերի 26-ին եւ հանձնվել հանցագործների ձեռքը: Իրադարձությունները տեղի էին ունեցել, երբ ուսանողները ցանկացել էին ցույց կազմակերպել  կրթական բարեփոխումների դեմ: Վեց մարդ տեղում սպանվել, եւս 43-ը անհետ կորել են:  

Իգուալայի նախկին քաղաքապետն ու նրա կինը փախել են, սակայն հետո ձերբակալվել են եւ կալանավորվել: Ձերբակալվել են նաեւ մի քանի տասնյակ ոստիկաններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ