News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել պետության հրեական բնույթի մասին օրինագծին, որը սպառնում է պառակտել իշխող կոալիցիան եւ ուժեղացնել լարվածություն արաբական միջավայրում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Ըստ աղբյուրի՝ փաստաթուղթը հաստատում է Իսրայելի՝ որպես հրեա ժողովրդի պետության  կարգավիճակը ՝ որպես միակ ժողովուրդ, որն ազգային ինքնորոշման իրավունք ունի դրա սահմաններում:

Իսրայելի ութմիլիոնանոց բնակչության հինգերորդ մասը  արաբներն են կազմում, որոնք հրեաներին հավասար քաղաքացիական իրավունքներ ունեն, սակայն հաճախ են բողոքում խտրականությունից: Նրանցից շատերը պայքարում են ոչ միայն Իսրայելի հասարակությունում սեփական կարգավիճակը բարձրացնելու համար,  այլեւ պաշտպանում են նաեւ գրավված տարածքներում բնակվող ցեղակիցների իրավունքները: Իրենց տները վերադառնալուն են հավակնում նաեւ  աշխարհով մեկ սփռված միլիոնավոր պաղեստինցիներ, որոնք տարբեր տարիների փախել են ժամանակակից Իսրայելի տարածքից:

Ի որոշ տարբերակներում հրեական պետության օրենքը , ըստ մամուլի,  ենթադրում է արաբերենը  պետական լեզվի կարգավիճակից զրկելը, որն այն ունի եբրայերենին զուգահեռ:  Նախաձեռնությանը դեմ են բոլոր կենտրոնամետ նախարարները, այդ թվում նաեւ՝ Եշ Աթիդը: Կուսակցությունը կարող է  պառակտել իշխող կոալիցիան եւ արտահերթ ընտրությունների հանգեցնել: Փաստաթղթի առաջին ընթերցումը նախատեսված է նոյեմբերի 26-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ