News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Պետք է ոչինչ չասել, ուղղակի հպարտանալ եւ ծափահարել, դա հրաշք չէ, դա իրողություն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը:

Նա նշեց, որ այս պատասխանը ցավոք դաս չի լինի Ադրբեջանի համար, որն էլի ոտնձգություններ կանի մեր զինված ուժերի նկատմամբ: «Լավ կլիներ, որ մենք մի անգամ էլ պատասխան տայինք,  չսպասեինք իրենց, իրենք միշտ խախտում են հրադադարը, դիվերսիոն խմբեր են ուղարկում, այնպես որ պետք է մի անգամ էլ նրանց հարված հասցրել»,-ասաց նա:

Կոմանդոսը շեշտեց, որ մի վայրկյան չի կասկածել, որ խոցված ուղղաթիռի անձնակազմին հայկական կողմը հետ կբերի: Նա շեշտեց, որ Ադրբեջանում ազգային, կրոնական հակասություններ կան, մի խավը մյուսին չի հասկանում, ինչը ազդում է բանակի բրա:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից ինչ-որ մեկին ուղղաթիռին մոտ թողնելու կտրուկ մերժումները, ԼՂՀ ՊԲ հրամանատարությունը մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանել է ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները եւ ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր։ Ադրբեջանական կողմը լուրջ կորուստներ է ունեցել, տարհանման գործողության արդյուքնում հայկական կողմից ոչ ոք չի տուժել:

Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել էր ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Խոցված ուղղաթիռի զոհված երեք օդաչուներն են ուղղաթիռի հրամանատար մայոր Սերգեյ Սահակյանը, երկու զինծառայողներ, լեյտենանտ Ազատ Սահակյանը եւ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի սադրանքները չպետք է անհետեւանք մնան. Ստեփան Դեմիրճյան
Նրա խոսքով՝ եթե մենք խաղաղության ենք ձգտում, իհարկե, դա չի նշանակում, որ պետք է տանենք Ադրբեջանի սադրանքները...
Քառօրյա պատերազմում եւ դրան հաջորդած օրերին վիրավորվել է 159 զինծառայող. գնդապետն ամփոփում է 2016-ը
Հոսպիտալներում գրանցվել է մահվան երեք դեպք...
Փորձագետ. Շուտով ադրբեջանական «հաղթանակների» ցանկում կարող է Բուենոս Այրեսն էլ հայտնվել
Պնդելը, որ Ջերմուկից կրակ է բացվում Նախիջեւանի տարածքի վրա՝ առնվազն նշանակում է ստորագրել սեփական աշխարհագրական անգրագիտության տակ...
Խոցված ուղղաթիռի դեպքից հետո պաշտոնից ազատումներ են եղել. Պնախարար
Նրա խոսքով՝ մեղքի ավելի մեծ բաժինը եղել է հակառակորդինը: «Քրեական գործ է հարուցվել, որն ընթացքի մեջ է: Իսկ անհամաչափ պատասխանը միշտ էլ եղել են եւ շարունակում են»,- նշեց նախարարը...
Ուղղաթիռի խոցումն ապացուցեց, որ ԵՏՄ-ն մեր անվտանգությունը չի ապահովում. կարծիք
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը, սակայն, կարծում է, որ քննարկումները ոչինչ չէին տա, առավել եւս «Հայաստանում տնտեսական գիտելիքներով փայլող մարդիկ չկան»…
Ուղղաթիռի խոցումը տեսագրած ադրբեջանցի զինվորը պատժվել է
Նրա նկատմամբ լուրջ քայլեր են ձեռնարկվել: Պարզապես կա տեղեկություն, որը մենք չենք կարող բարձրաձայնել, եւ խնդրում ենք ըմբռնումով մոտենալ…
Ամենաշատ