Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 22-ին աշխատանքային այցով ժամանել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
Նոյեմբերի 23-ին երկրի ղեկավարն այցելել է Լոս Անջելեսի Սուրբ Հովհաննես Մկրտիչ Մայր տաճար եւ մասնակցել այնտեղ անցկացված կիրակնօրյա պատարագին: