News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 23-ին Լոս Անջելես քաղաքում մասնակցել է «Հեռուստամարաթոն-2014»-ի շրջանակներում կազմակերպված գալա միջոցառմանը եւ հանդես եկել ելույթով:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե նախագահ Սահակյանն անդրադարձել է Արցախի կյանքին, ներքին եւ արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին, կարեւորել Սփյուռքի հետ համագործակցությունը:

Խոսելով «Հեռուստամարաթոն-2014»-ի հիմնական նպատակը հանդիսացող Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղու կառուցման մասին՝  երկրի ղեկավարն այն բնութագրել է որպես Արցախի եւ ողջ հայ ժողովրդի համար ռազմաքաղաքական ու սոցիալ-տնտեսական առանցքային նշանակություն ունեցող ծրագիր:

Նախագահ Սահակյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար բարերար Ջերալդ Թրփանջյանին հանձնել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշան:

Արցախյան կողմից միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ