News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Ո´չ Թուրքիայում հանգստին». այս կոչով մի խումբ երիտասարդներ առաջիկա մեկ ամսում կայցելեն 50 տուրիստական գործակալություններ՝ վերջիններիս աշխատակիցներին կոչ անելով նվազագույնի հասցնել դեպի Թուրքիայի Հանրապետություն հանգստի եւ ժամանցի նպատակով տրամադրվող փաթեթների վաճառքը:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, թե նախաձեռնությունը «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ-ինն է, որը ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում Երեւանում եւ մարզերում իրականացնում է «Բարձրաձայնում» ծրագիրը։

Ծրագրի շրջանակներում կանցկացվեն նաեւ  դասախոսություններ. շուրջ 160 ուսանողներ կստանան պատմաբանի եւ մշակութաբանի կողմից մշակված եւ խտացված գիտելիքներ` Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

Նոյեմբերի 22-ին առաջին հանդիպումը հուշարձանագետ, պատմաբան, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի երեւանյան գրասենյակի ղեկավար Սամվել Կարապետյանի հետ էր։ Հուշարձանագետն ուսանողներին ծանոթացրեց Ցեղասպանությունից ի վեր Արեւմտյան Հայաստանի տարածքում նյութական մշակույթի, հուշարձանների վիճակի հետ։ Պարոն Կարապետյանը տեղեկացրեց, որ Արեւմտյան Հայաստանի մոտ 1400 բնակավայրերում կատարված ուսումնասիրություններից պարզել են, որ անցած տասնամյակների ընթացքում Թուրքիայի իշխանություններն իրականացրել են երբեմնի տանտիրոջ մշակութային ժառանգության, հողի իրական պատկանելությունը մատնող նյութական մշակույթի հետքերը վերացնելու ծրագրված քաղաքականություն։

Սամվել Կարապետյանը նշում է, որ մարդկային եղեռնին հաջորդել է մշակութային եղեռնը։ Հուշարձանները հատկապես շատ են ոչնչացվել 1940-ական թվականներին, 1960-ականների սկզբին։ 1965-ին, երբ Հայաստանում բարձրաձայնում էին Ցեղասպանության միջազգային ճանաչման եւ պահանջատիրության խնդիրը, Թուրքիան աննախադեպ ջարդարարության ալիք է բարձրացնում բանակի ուժի գործադրմամբ։ Հիմնականում ոչնչացրել են ակնհայտ քրիստոնեական հուշարձանները, հայկական գերեզմանոցները։ Խաչքարերը յուրացվել են որպես շինանյութ։ Որոշակիորեն պահպանվել են նախաքրիստոնեական հուշարձանները, որոնք էլ յուրացնելու, իրենց վերագրելու փորձեր են կատարում։  

«Բարձրաձայնում» ծրագրի շրջանակներում երիտասարդները «Ո´չ Թուրքիայում հանգստին» վերտառությամբ կպչուն ժապավեններ կփակցնեն տուրիստական գործակալություններում, բուհերում, մարդաշատ վայրերում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ