News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Լեհաստանը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին զենք չվաճառելու դիրքորոշմանը: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 24-ին, առաքելության ավարտի կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին: 

Ի պատասան հայ-լեհական ձեռնարկության հիմնադրման մասին հարցին՝ դիվանագետը նկատեց, որ ձեռնարկությունը կթողարկի անձնական պաշտպանության համար նախատեսված արտադրանք: «Դժվար է պատկերացնել՝ ինչպես կարելի է զրահաբաճկոնով կամ սաղավարտով որեւէ մեկին վնասել: Իհարկե, եթե դրանք չօգտագրծել մոտ տարածությունից հարցված հասցնելու նպատակով»:

Նրա խոսքով՝ շփման գծում ցանկացած լարվածություն, ագրեսիվ հռետորաբանություն խոչընդոտում են կայունության հաստատմանն  ու հակամարտության կարգավորմանը: Դեսպանը օրինակ բերեց 100-ամյա պատերազմը: «Նույնիսկ Եվրոպայում հարյուրամյա պատերազմն ավարտվեց համաձայնագրով: Հայաստանն ու Ադրբեջանը դատապարտված են խաղաղության, նրանք հարեւաններ են եւ աշխարհագրությունը չեն կարող փոխել», - ընդգծեց Զդիլավ Ռաչինսկին:

Դեսպանը հիշեցրեց, որ հակամարտության կարգավորման այլ ձեւաչափ, քան ԵԱՀԿ Մինսկի խումբն է, գոյություն ունենալ չի կարող. «Չեմ կարծում, որ Հայաստանը շահագրգռված է ձեւաչափի փոփոխության մեջ:  Պետք չէ ծայրահեղականությունների հետեւից ընկնել եւ գերագնահատել համանախագահների հնարավորությունները: Կողմերը պետք է իրենք ցանկանան արդյունքի հանել: Անհիմն եմ համարում այն սպասումները, որ Մինսկի խումբը կարող է ավելին, քան հենց կողմերը»:

Ինչ վերաբերում է միջնորդների հայտարարություններում կողմերի նկատմամբ հավասար մոտեցմանը, մասնավորապես՝ հայկական ուղղաթիռի խոցման վերջին միջադեպի վերաբերյալ, դեսպանը նկատեց, որ ռազմական փորձագետ չէ: «Շատ դժվար է գնահատել իրավիճակը՝ իրականում ինչպես եւ ինչ է տեղի ունեցել: Սակայն քաղաքական գնահատականը պետք է կշռադատված լինի», - եզրափակեց Զդիսլավ Ռաչինսկին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ