News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանում  իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին լրագրողների հետ կիսվել է իր կողմից ոչ լրիվ 5 տարվա ընթացքում կատարված աշխատանքի արդունքների, ձեռքբերումների եւ բացթողումների մասին:

Այսօր՝ նոյեմբերի 24-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ դիվանագետը, պատասխանելով դիվանագիտական առաքելության իրականցման ժամանակահատվածում ձեռքբերումների մասին հարցին, ընդգծեց. «Վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանը առավել ակտիվորեն զարգացրեց իր հարաբերությունները Լեհաստանի հետ: Խոսքը բարձր մակարդակում երկխոսության, համագործակցության ապակենտրոնացման, կրթության եւ մշակույթի ոլորտներում ակտիվացող հարաբերությունների մասին է: Վերջին 5 տարիների ընթացքում Լեհաստանը Հայաստանի համար դարձավ առավել հստակ եւ հասկանալի», - նշեց դեսպանը:

Դեսպանն առավել զգուշավոր է ԵՄ-ի եւ Հայատանի միջեւ հարաբերությունների գնահատականների շուրջ, որի մի մասը հայ-լեհական շփումներն են: «Չեմ թաքցնի, ես հույ ունեի, որ Հայատանը կդառնա ասոցացված անդամ: ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ երկխոսությունը շարունակվում է եւ կշարունակվի: Միայն անհրաժեշտ է երկխոսության եւ համագործակցության նոր ձեւեր գտնել: Իմ երկիրը կողմ է Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ սերտ համագործակցությանը, այն  Արեւելյան գործընկերության նախաձեռնողներից մեկն է», - հիշեցրեց դեսպանը:

Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին, ապա դեպանը հազմոզված է, որ անհրաժեշտ է բարձր մակարդակում պահպանել քաղաքական երկխոսությունը, տնտեսական, մշակութային եւ կրթական ոլորտներում զարգացնել համագործակցությունը:

Հայաստանի բնակիչներին մաղթանքներ հղելու խնդրանքին Զդիսլավ Ռաչինկին նշեց, որ ինչպես քաղաքականության մեջ, այնպես էլ կյանքում առանց ռոմանտիկայի եւ թռիչքի երեւակայության անհնար է. «Դա նման է առանց թեւերի թռչունի: Սպասումների խիզախությունը կարեւոր է»:

«Պետությունը դուք եք: Չի կարելի անընդհատ մեղադրել միմյանց: Պետք է հարցնես ինքդ քեզ՝ ինչ եմ ես արել կյանքն ավելի լավը դարձնոլւ համար, ազնվորեն կշարադրեք մամուլի ասուլիսը, թե կենթարկվեք խմբագրի ճնշմանը», - կիսակատակ նշեց դեսպանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Եվրախորհրդարանը հաստատել է 10 հազար եվրո կանխիկ վճարումների սահմանաչափը
Հաղորդվում է, որ Եվրամիության ամենավտանգավոր հանցավոր խմբավորումների ավելի քան մեկ երրորդը իրենց եկամուտները լվանում են անշարժ գույքի միջոցով
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Ամենաշատ