Ռուսական համացանցում նկատված վիրուսը հնարավոր է կառավարվում է Արեւմուտքի հատուկ ծառայությունների կողմից: «Այն ոչ միայն կարող է ներթափանցել փակ ցանցեր եւ հավաքել տեղեկություններ, այլ նաեւ հեռանում է անգլիական ոճով՝ աննկատ», - հայտնում է «Կոմսոմոլսկայա Պրավդան»:
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Regin» նոր վիրուսը հիշեցնում եւ գերազանցում է Stuxnet վիրուսին, որը 2010թ օգտագործվել է Ամերիկայի եւ Իսրայելի կողմից՝ ընդդեմ Մեքսիկայի, Իռլանդիայի, Սաուդյան Արաբիայի կապի հեռահաղորդակական ընկերությունների եւ իրանական միջուկային ծրագրի:
Կասպերսկու ռուսական լաբորատորիան հաստատում է, որ բնույթով Stuxnet-ին նման վիրուսը ներթափանցել է արդյունաբերական ձեռնարկությունների կառավարման համակարգ, կոտրել Microsoft exchange էլեկտրոնային փոստով սերվերները, որտեղ պահվում է միջազգային հեռախոսային բանակցությունների մասին ողջ տեղեկատվությունը: