News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԼՂՀ ԶՈՒ խոցված ուղղաթիռի անձնակազմի մասունքների տարհանման գործողությունը փայլուն էր: Այս մասին նոյեմբերի 24-ի մամուլի ասուլիսում հայտարարել է վերլուծական «Մոդուս Վիիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

Ըստ վերլուծաբանի՝ դա անհրաժեշտ քայլ էր:  «Ես լայնածավալ պատերազմ չեմ կանխատեսում, քանի որ Ադրբեջանը Հայաստանի ռազմական ոչնչացման խնդիր չունի, այլ վաղուց իրականացնում է մեր երկիրը հյուծելու քաղաքականություն», - նշել է Պապյանը: Ըստ նրա՝ Ադրբեջանը միշտ էլ առաջինն է եղել հիմնախնդիրը խորացնելու հարցում: «Ադրբեջանում տարբեր էթնիկ խմբեր կան, որոնք ճնշված են: Անհրաժեշտ է աշխատել էթնիկ եւ կրոնական փոքրամասնությունների հետ: Հայաստանը տարածաշրջանային առաքելություն ունի՝ աջակցել բոլոր ճնշված ազգային փոքրամասնություններին», - հավելել է Արա Պապյանը:

Հիշեցնենք, նոյեմբերի 12-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն խոցել էր ԼՂՀ ԶՈՒ ուսումնավարժական թռիչք իրականացնող Մի-24 ուղղաթիռը։  Երեք օդաչուները զոհվել էին։ NEWS.am-ն ԼՂՀ պաշտպանության բանակից հայտնել էին, որ ՊԲ  մարտիկների մարտական առաջադրանքի կատարման արդյունքում դեպքի վայրից դուրս են բերվել ուղղաթիռի անձնակազմի  մասունքները եւ ուղղաթիռի անհրաժեշտ մասերը։ Գործողության ընթացքում ոչնչացվել է ադրբեջանցի երկու զինվոր։ ԼՂՀ բանակը կորուստներ չի ունեցել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի սադրանքները չպետք է անհետեւանք մնան. Ստեփան Դեմիրճյան
Նրա խոսքով՝ եթե մենք խաղաղության ենք ձգտում, իհարկե, դա չի նշանակում, որ պետք է տանենք Ադրբեջանի սադրանքները...
Քառօրյա պատերազմում եւ դրան հաջորդած օրերին վիրավորվել է 159 զինծառայող. գնդապետն ամփոփում է 2016-ը
Հոսպիտալներում գրանցվել է մահվան երեք դեպք...
Փորձագետ. Շուտով ադրբեջանական «հաղթանակների» ցանկում կարող է Բուենոս Այրեսն էլ հայտնվել
Պնդելը, որ Ջերմուկից կրակ է բացվում Նախիջեւանի տարածքի վրա՝ առնվազն նշանակում է ստորագրել սեփական աշխարհագրական անգրագիտության տակ...
Խոցված ուղղաթիռի դեպքից հետո պաշտոնից ազատումներ են եղել. Պնախարար
Նրա խոսքով՝ մեղքի ավելի մեծ բաժինը եղել է հակառակորդինը: «Քրեական գործ է հարուցվել, որն ընթացքի մեջ է: Իսկ անհամաչափ պատասխանը միշտ էլ եղել են եւ շարունակում են»,- նշեց նախարարը...
Ուղղաթիռի խոցումն ապացուցեց, որ ԵՏՄ-ն մեր անվտանգությունը չի ապահովում. կարծիք
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը, սակայն, կարծում է, որ քննարկումները ոչինչ չէին տա, առավել եւս «Հայաստանում տնտեսական գիտելիքներով փայլող մարդիկ չկան»…
Ուղղաթիռի խոցումը տեսագրած ադրբեջանցի զինվորը պատժվել է
Նրա նկատմամբ լուրջ քայլեր են ձեռնարկվել: Պարզապես կա տեղեկություն, որը մենք չենք կարող բարձրաձայնել, եւ խնդրում ենք ըմբռնումով մոտենալ…
Ամենաշատ