News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

2014թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում «Բաշնեֆը». 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ, 40%-ով ավելացրել է զուտ շահույթը: Ընկերության զուտ շահույթը կազմում է 45,4 մլրդ ռուբլի, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ընդ որում, վերլուծաբանները այդ ցուցանիշը կանխատեսել են 46,54 մլրդ ռուբլի մակարդակում: 9 ամսվա ընթացքում ընկերության հասոյթը կազմել է 472,7 մլրդ ռուբլի, ինչը 13,3%-ով գերազանցում է 2013թ. հունվար-հունի ամիսների ցուցանիշը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը դեկտեմբերի 15-ին բորսայում գների մանիպուլացման հատկանիշոներով կդիտարկի «Բաշնեֆթի», «Ռոսնեֆթի», «ԼՈՒԿՕԻԼ»-ի եւ նրա դուստր ընկերության՝ «ԼՈՒԿՕԻԼ-Ռեզերվնեֆտեպրոդուկտի» գործերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ