News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Վարդան Երիցյանը Արմեն Սարգսյանից ոմն Մուշեղի հետ ձեռք բերված նախնական համաձայնությամբ, խարդախությամբ հափշտակել են 1.200-1.400 մմ. տրամաչափի, ընդհանուր մոտ 2500 գծամետր խողովակների արժեքը կազմող 124 մլն. 324 հազ. 824 ՀՀ դրամին համարժեք 270 հազ.148 ԱՄՆ դոլար գումար:

«Ցեոֆոս» ՓԲԸ տնօրեն Վարդան Երիցյանը ոմն Մուշեղի հետ նախնական համաձայնությամբ, խարդախությամբ ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2005թ. օգոստոսին, Արմեն Սարգսյանին եւ նրա գործընկերներին խաբեությամբ ներկայացնելով, որ շահել է Կապուտան-Ջրաբեր համայնքների տարածքով անցնող գազատարի ապամոնտաժման իրավունքը, որն իրականում գտնվել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի հաշվեկշռում, եւ որի ապամոնտաժման իրավունք 2005թ. որեւէ կազմակերպության չի տրվել, պայմանավորվածություն է ձեռք բերել վերջիններիս հետ` նրանց ՀԷԿ կառուցելու համար անհրաժեշտ 2500 գծամետր խողովակներ վաճառելու վերաբերյալ, ապա նշված գազատարից ապօրինի ապամոնտաժել են ընդհանուր 930.27 գծամետր 1200մմ տրամաչափի խողովակներ, եւ որպես խողովակների նկատմամբ սեփականության իրավունքի հավաստիք` կազմել է հիշյալ ՓԲԸ-ի անունից կեղծ հաշիվ ապրանքագիր, որը խողովակների հետ միասին հանձնելով Արմեն Սարգսյանի վստահորդ Արթուր Քանանյանին` դրա դիմաց ստացել է 47 մլն. 589 հազ. 395 ՀՀ դրամին համարժեք 103 հազ.408 ԱՄՆ դոլար:

Այնուհետեւ մնացած մոտ 1500 գծամետր խողովակները մատակարարելու համար, տեղեկանալով «Միկ Մասիս» ՓԲԸ բազայում ուրիշի կողմից պահեստավորված խոշոր տրամաչափի խողովակների առկայության մասին, չարաշահելով Արմեն Սարգսյանի եւ նրա գործընկերների վստահությունը, Արմեն Սարգսյանի գործընկերներ Արմեն Գեւորգյանին եւ Արթուր Քանանյանին ոմն Մուշեղի հետ խաբեությամբ մատնացույց են արել հիշյալ բազայում առկա` իրականում իրենց չպատկանող եւ 1200-1400 մմ. տրամաչափ ունեցող ընդհանուր մոտ 1500 գծամետր խողովակներ եւ այդ կերպ նշված անձանց մոտ պատրանք ստեղծելով, թե դրանք պատկանում են իրենց, նշված քանակության խողովակներն, իբրեւ, վաճառելով եւ խաբեությամբ դրանց դիմաց եւս 76 մլն. 735 հազ.429 ՀՀ դրամին համարժեք 166 հազ. 740 ԱՄՆ դոլար գումար ստանալով` խարդախությամբ հափշտակել են Արմեն Սարգսյանին պատկանող առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցները` վերջինիս պատճառելով ընդհանուր 124 մլն. 324 հազ.824 ՀՀ դրամին համարժեք 270 հազ.148 ԱՄՆ դոլար գումարի գույքային վնաս:

Հիշեցնենք, որ Վարդան Երիցյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ մինչդատական վարույթում նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:

Վարդան Երիցյանի մասով նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար, իսկ ոմն Մուշեղի եւ քննությամբ չպարզված այլ անձանց ու հանգամանքների վերաբերյալ նախաքննությունը շարունակվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Ամենաշատ