News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

 Նավթ արտահանող երկրների կազմակերպությունից ԱՄՆ-ի ներկրած նավթի ծավալը հասել  է 30 տարվա նվազագույնին՝ 40%:

Ավելի վաղ ՆԱԵԿ-ի երկրներից ներկրումը կազմում էր ԱՄՆ ներմուծվող նավթի ընդհանուր ծավալկի 88%-ը, հայտնում է FinFacts Ireland-ը:

Աղբյուրը նշում է, որ ԱՄՆ էներգետիկ տեղեկատվության վարչությունն առցանց գործիք է մշակել՝ նավթի ներկրման վերլուծության համար: Ըստ վերլուծության՝ ԱՄՆ-ում թերթաքարային բումը տարբեր ազդեցություն ունի ՆԱԵԿ-ի անդամների վրա:  Նշվում է նաեւ Ալժիրի եւ Լիբիայի վրա ուժեղ ազդեցության մասին, իսկ Սաուդյան Արաբիան եւ Վենեսուելան պահպանում են իրենց ուժեղ դիրքերը: Նիգերիան դարձել է ԱՄՆ-ում թերթաքարային բումի գլխավոր զոհը:

Ըստ աղբյուրի՝ տեխնոլոգիական առաջընթացը զգալի ավելացրել է ԱՄՆ-ում ներքին նավթի արդյունահանման ծավալները: Նավթի հումքի արտադրությունը 2011 թ. օրական  5,6 մլն բարելից 2013 թ. աճել է մինչեւ 7,5 մլն բարելի:  2015 թ. ԱՄՆ էներգետիկ տեղեկատվության վարչությունը  կանխատեսում է արտադրության աճ ՝միջինը մինչեւ 9,4 մլն բարել:

1970 թ. ԱՄՆ-ում նավթի արտադրության ծավալները հասել են օրական 10 մլն բարելի: Տվյալ ռեկորդը, ամենայն հավանականությամբ, կկրկնվի հաջորդ տասնամյակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Խաղաղ Դոն փողոցի գազամատակարարումը
Այլ կազմակերպության կողմից իրականացվող շինարարական աշխատանքների...
Գազամատակարարման դադարեցում կլինի Կոտայքի մարզի Նոր Երզնկա, Պռոշյան բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, պլանային աշխատանքներ…
Brent-ն էժանացել է մինչև 90,14 դոլար՝ մեկ բարելի դիմաց
Brent-ի ֆյուչերսներն էժանացել են լոնդոնյան բորսայում
Գազամատակարարման դադարեցում Երևանի, Հրազդանի որոշ հասցեներում, Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները...
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև մեկ բարելի դիմաց 90,2 դոլար
WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային սակարկություններում այս անգամ թանկացել են 0,61 դոլարով...
Կիեւի մարզում Տրիպոլյան ՋԷԿ-ը լրիվ քանդվել է ռուսական հարվածի հետեւանքով
Կիեւի մարզի Տրիպոլյան ջերմաէլեկտրակայանը քանդվել է...
Ամենաշատ