Երեկ` նոյեմբերի 23-ին կեսօրին Կորյունի փողոցում արտակարգ միջադեպ է տեղի ունեցել: «Օպել» մակնիշի տաքսու ուղեւորը ոչ միայն չի վճարել փոխադրավճարը, այլեւ դանակի սպառնալիքի ներքո վարորդից պահանջել է գումար: Ահաբեկված վարորդը ուղեւորից ազատվել է միայն նրան իր ոսկյա շղթան ու դրամապանակը տալուց հետո:
NEWS.am-ը ոստիկանությունից տեղեկացել է, որ հանցագործը դեռ չի հայտնաբերվել:Կատարվում է քննություն: