Հանրապետական կուսակցությունը այս շաբաթ եւս գումարելու է Գործադիր մարմնի նիստ: ՀՀԿ կազմակերպչական գծով փոխնախագահ Ռուբեն Թադեւոսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ նիստը նախատեսված է նոյեմբերի 27-ին՝ ժամը 20.00-ին:
Օրակարգը, ինչպես միշտ, չի հրապարակվում, ըստ ՀՀԿ-ականի՝ այն ձեւավորվելու է տեղում: