News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական զինված ուժերի կողմից խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմի անդամների ընտանիքներին կտրվի ոչ միայն միանվագ օգնություն, այլեւ կնշանակվի կենսաթոշակ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունից:

Այսպես, միանվագ օգնությունը կազմում է հուղարկավորության համար նախատեսված 700 հազար դրամն է եւ ապահովագրական գումարը՝ մոտ 900 հազար դրամ: Ինչ վերաբերում է զինվորական կենսաթոշակ նշանակելուն, ապա ՊՆ-ն ամեն ինչ անելու է մինչեւ դեկտեմբերի 15-ը դրա հետ կապված հարցերը լուծելու համար:

Ուղղաթիռի հրամանատար, մայոր 38-ամյա Սերգեյ Սահակյանը երեք որդի  ունի, մի երեխային տրամադրվող  կենսաթոշակը կազմում է 90 հազար դրամ, դրան գումարվում է նաեւ 30 հազար դրամի չափով պարգեւավճարը եւ ստացվում է, որ Սահակյանի ընտանիքը ամսական կստանա մոտ 300 հազար կենսաթոշակ: Մյուս երկու զինծառայողները ամուսնացած չէին, ապրում էին ծնողների հետ: Այս դեպքում, ինչպես մեզ փոխանցեցին ՊՆ-ից, նախ պետք է ճշտվի նրանց ծնողների կենսաթոշակային տարիքում լինել, չլինելու հանգամանքը, արդյոք հաշմանդամության կարգ ունեն, թե ոչ: Եթե այս հանգամանքներից մեկնումեկը լինի, ապա սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային կառույցների կողմից կնշանակվի կենսաթոշակ 30 հազարի չափով: Անկախ այդ հանգամանքից՝ այս զինծառայողների ընտանիքներին ՊՆ-ն որպես պարգեւավճար կտրամադրի 30 հազար դրամ:

Ի դեպ, երեք զինծառայողներն էլ ավարտել են Ավիացիոն ինստիտուտը եւ ավիացիոն զորամասի սպաներ են:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից ինչ-որ մեկին ուղղաթիռին մոտ թողնելու կտրուկ մերժումները, ԼՂՀ ՊԲ հրամանատարությունը մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանել է ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները եւ ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր։ Ադրբեջանական կողմը լուրջ կորուստներ է ունեցել, տարհանման գործողության արդյուքնում հայկական կողմից ոչ ոք չի տուժել:

Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել էր ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Խոցված ուղղաթիռի զոհված երեք օդաչուներն են ուղղաթիռի հրամանատար մայոր Սերգեյ Սահակյանը, երկու զինծառայողներ, լեյտենանտ Ազատ Սահակյանը եւ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի սադրանքները չպետք է անհետեւանք մնան. Ստեփան Դեմիրճյան
Նրա խոսքով՝ եթե մենք խաղաղության ենք ձգտում, իհարկե, դա չի նշանակում, որ պետք է տանենք Ադրբեջանի սադրանքները...
Քառօրյա պատերազմում եւ դրան հաջորդած օրերին վիրավորվել է 159 զինծառայող. գնդապետն ամփոփում է 2016-ը
Հոսպիտալներում գրանցվել է մահվան երեք դեպք...
Փորձագետ. Շուտով ադրբեջանական «հաղթանակների» ցանկում կարող է Բուենոս Այրեսն էլ հայտնվել
Պնդելը, որ Ջերմուկից կրակ է բացվում Նախիջեւանի տարածքի վրա՝ առնվազն նշանակում է ստորագրել սեփական աշխարհագրական անգրագիտության տակ...
Խոցված ուղղաթիռի դեպքից հետո պաշտոնից ազատումներ են եղել. Պնախարար
Նրա խոսքով՝ մեղքի ավելի մեծ բաժինը եղել է հակառակորդինը: «Քրեական գործ է հարուցվել, որն ընթացքի մեջ է: Իսկ անհամաչափ պատասխանը միշտ էլ եղել են եւ շարունակում են»,- նշեց նախարարը...
Ուղղաթիռի խոցումն ապացուցեց, որ ԵՏՄ-ն մեր անվտանգությունը չի ապահովում. կարծիք
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը, սակայն, կարծում է, որ քննարկումները ոչինչ չէին տա, առավել եւս «Հայաստանում տնտեսական գիտելիքներով փայլող մարդիկ չկան»…
Ուղղաթիռի խոցումը տեսագրած ադրբեջանցի զինվորը պատժվել է
Նրա նկատմամբ լուրջ քայլեր են ձեռնարկվել: Պարզապես կա տեղեկություն, որը մենք չենք կարող բարձրաձայնել, եւ խնդրում ենք ըմբռնումով մոտենալ…
Ամենաշատ