News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի բնապահպանության նախարարության՝ 17-21.11.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների եւ Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.28 մլն դրամ  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 18 որոշում եւ հաշվարկվել է 524.1 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես` Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված  ապօրինի ծառահատման երկու գործի քննության արդյունքում ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100  հազար դրամ ընդհանուր  գումարի վարչական տուգանքի երկու որոշում, իսկ   Շիրակի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցի ընթացքում  հայտնաբերված նույնատիպ խախտման համար կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի մեկ որոշում եւ հաշվարկվել է 99.57 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:   

Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված  ապօրինի ծառահատման հինգ գործի քննության արդյունքում ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 250  հազար դրամ ընդհանուր  գումարի վարչական տուգանքի 5 որոշում եւ հաշվարկվել է 394.5 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: 

Կոտայքի տարածքային բաժնի կողմից մեկ տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված ջրերի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 300 հազար դրամ գումարի վարչական տուգանքի  որոշում:

Շիրակի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում  հայտնաբերված հողերի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 30 հազար դրամ գումարի վարչական տուգանքի  որոշում:

Արագածոտնի տարածքային եւ  ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժինների կողմից իրականացված  համատեղ շրջայցերի ընթացքում  հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազար դրամ գումարի վարչական տուգանքի  որոշում եւ հաշվարկվել է 30 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված  երկու գործի քննության արդյունքում ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200  հազար դրամ ընդհանուր  գումարի վարչական տուգանքի երկու որոշում:

Գեղարքունիքի տարածքային բաժնի եւ ՀՀ ոստիկանության Մարտունու բաժինների կողմից իրականացված համատեղ շրջայցերի ընթացքում  հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար 3 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 150  հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3  որոշում, իսկ առգրավված 32.3կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել Սեւանա լիճ:  Հայտնաբերվել եւ առգրավվել է նաեւ տիրազուրկ 28 հատ /17կգ/ սիգ տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ:

Արմավիրի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում  հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50  հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Բնապահպանական եւ բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար  Երեւանի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի  որոշում:      

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 2.13 մլն դրամ գումար:

Տպել
Ամենաշատ