News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանում բիզնես հիմնելը Մոսկվայից մի քանի անգամ էժան է: Այս մասին նոյեմբերի 24-ին հայտարարել է «Ինտեգրացիա եւ զարգացում» ՀԿ-ի նախագահ, քաղաքագետ Արամ Սաֆարյանը:

Նա նշել է, որ Հայաստանը կարող է եւ պետք  է ներուժ ներգրավի երրորդ սերնդի արդյունաբերական հեղափոխության համար: «Սկսենք թեկուզ նրանից, որ Հայաստանում բիզնես հիմնելը 10 անգամ ավելի էժան է, քան Մոսկվայում կամ Պետերբուրգում, վեց անգամ ավելի էժան, քան Աստանայում: Բնականաբար, շատ հեշտ է ենթադրել, որ ռուսաստանցի ձեռնարկատերերի մեծամասնությունը Հայաստանը կընտրեն որպես իրենց բիզնեսի զարգացման վայր՝ տեսնելով, որ այն ավելի քիչ ծախսեր է պահանջում», - նշել է Սաֆարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ