News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ադրբեջանին Ռուսաստանի կողմից զենք վաճառելը քննարկելու ժամանակը չէ: Այս մասին նոյեմբերի 24-ին խորհրդարանում Եվրասիական Միությանը Հայաստանի անդամակցության հարցով լսումների ընթացքում հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ ի պատասխան «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցին, թե ինչ կասի ԵՏՄ անդամ Ռուսաստանի եւ Բելառուսի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին:

Քոչարյանը նշել է, որ ԵՏՄ-ն զուտ տնտեսական կառույց է: «Տվյալ հարցերը միայն կարելի է բարձրացնել արտաքին քաղաքականության եւ պաշտպանության հարթակներում: Մենք, ինչպես եւ Ռուսաստանը եւ Բելառուսը, ՀԱՊԿ անդամ ենք: Տեղին կլիներ այդ յհարցերի մասին խոսել այնտեղ», - նշել է Քոչարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ