News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 23-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիա:

Պատվիրակությունը մասնակցելու է նոյեմբերի 24-ից 28-ը Փարիզում Եվրասիա Մրցունակության ծրագրի շրջանակներում անցկացվող Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Եվրասիական շաբաթ 2014-ին, ինչպես նաեւ ՏՀԶԿ մրցունակության հարցերով Եվրասիական երկրորդ կլոր սեղանին:

ՏՀԶԿ Եվրասիական շաբաթ 2014-ի ընթացքում կայանալիք Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության մրցունակության հարցերով Եվրասիական երկրորդ կլոր սեղանի ժամանակ կամփոփվեն ՏՀԶԿ կողմից իրականացված աշխատանքները եւ կներկայացվի Հայաստանի Հանրապետությունում կատարված մրցունակության բարեփոխումների փորձագիտական գնահատման (peer review) վերաբերյալ զեկույցը հետեւյալ թեմաներով` «Անդրազգային ընկերությունների ներգրավում եւ Հայաստանի ՓՄՁ-ների միջեւ կապերի ստեղծում շինարարական նյութերի ոլորտում» եւ «Հայաստանի ՓՄՁ-ները համաշխարհային արժեքի շղթային կապակցելը. անդրադարձ ագրոբիզնեսին»:

Զեկույցների ներկայացումից հետո ակնկալվում է Ծրագրի երկրորդ` բարեփոխումների իրականացման փուլը: 2015 թվականի սկզբին կնախաձեռնվի ամբողջական հրապարակումների տպագրությունը եւ կմեկնարկի իրականացման փուլը: ՏՀԶԿ-ն, այս փուլում եւս, իր անմիջական մասնակցությունը կունենա ընթացիկ աշխատանքներին եւ կաջակցի արդեն իսկ ներկայացված երկու թիրախային ոլորտների գործողությունների ծրագրի փուլային իրականացմանը` ներգրավելով միջազգային դոնոր կազմակերպությունների (այդ թվում` ֆինանսական միջոցներ) եւ միջազգային փորձագետների:

Ծրագրի իրականացման փուլին հաջորդելու է նաեւ բարեփոխումների իրականացման մոնիտորինգի գործընթացը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
«Էդվանստ այթի տեքնոլոջիս»-ը և «Քորասոֆթ Սոլուշնս»-ը ներառվեցին «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում
«Էկոս» ազատ տնտեսական գոտում շահագործողների գործունեությունը հնարավորություն կընձեռի ներգրավել ներդրումներ, խթանել բարձր և նորարարական տեխնոլոգիաների...
Կառավարությունը սահմանեց թեմատիկ հարկային ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում ընդունեց որոշում, որով...
Ամենաշատ