News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սուխումում Աբխազիայի եւ Ռուսաստանի միջեւ պայմանագրի ստորագրմանն ընդառաջ երկու հանրահավաքներ են կայացել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Ըստ աղբյուրի՝ պայմանագիրը նախատեսում են ստորագրել Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Աբխազիայի ղեկավար Ռաուլ Հաջիմբայի հանդիպման ժամանակ:

Սուխումում հանրահավաքները տեղի են ունեցել միեւնույն ժամանակ, սակայն տարբեր թաղամասերում:  Ցույցի մասնակիցները կանգնած են եղել Ռուսաստանի եւ Աբխազիայի դրոշներով:

Հաջիմբայի կողմնակիցներն իրենց ցույցն անցկացրել են կառավարական շենքերի համալիրից մի քանի կմ հեռավորության վրա: Միջոցառմանը ելույթ են ունեցել փոխնախագահ Վիտալի Գաբնիան, փոխխոսնակ Դաուր Արշբան եւ այլք: Քաղաքի կենտրոնում մեկ այլ հանրահավաք է կազմակերպել ընդդիմադիր «Ամցախարա» կուսակցությունը: Այս հանրահավաքի մասնակիցները նույնպես կողմ են եղել ՌԴ-ի եւ Աբխազիայի միջեւ ռազմավարական գործընկերության ամրապնդմանը եւ զարգացմանը, սակայն նրանց ձեռք չի տալիս պայմանագրի տեքստը. ըստ նրանց՝  փաստաթուղթը վերանայման կարիք ունի՝ պաշտպանության, տնտեսական քաղաքականության եւ ներքին քաղաքականության հարցերի տեսանկյունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ