News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում ամենօրյա հսկողության շարունակականության ապահովման խնդիր է դրվել ապօրինի շինարարությունների եւ հողազավթումների կանխման, ինչպես նաեւ դրանց հետեւանքների վերացման ուղղությամբ:

Զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կասեցվել է հայտնաբերված ապօրինաշինության 4 դեպք, նախկինում հայտնաբերված 3 դեպքերով էլ իրականացվել են քանդման աշխատանքներ: Հանձնարարվել է մշտական հսկողություն սահմանել նաեւ մայրաքաղաքում շինարարական հրապարակների կազմակերպման համար սահմանված անհրաժեշտ չափորոշիչների պահպանման ուղղությամբ:

Շինբարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ տարեկան ծրագրով ընթացքի մեջ են փողոցների ասֆալտապատման, ճաքալցման ու փոսանորոգումների աշխատանքները: Զեկուցվել է նաեւ, որ 2014թ.-ին նախատեսված 25 հիմնանորոգվող փողոցներից 23-ում աշխատանքներն արդեն ամբողջությամբ ավարտվել են:

Տպել
Ամենաշատ