News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է անչափահաս Ռ.Մանուկյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե քրեական գործով մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն՝ մեղադրյալ Ա.Ղարաջյանը ընկերական հարաբերությունների մեջ է գտնվել Ստեփանավան քաղաքի բնակչուհի Մելինեի հետ, ով փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ է եղել Ա.Կռոյանի հետ։ Վերջիններս 2014 թվականի հունիս-օգոստոս ամիսներին Լոռու մարզի Բովաձոր գյուղում գտնվող՝ անհատ ձեռներեց Ջաղինյանի խանութից  ապառիկ կարգով վերցրել են 102.000 դրամի չափով սննդամթերք եւ այլ իրեր՝ պայմանավորվելով հետագայում մարել պարտքը, սակայն չեն մարել:

Ա.Կռոյանի անվամբ գրանցած պարտքը վերադարձնելու համար 2014 թվականի հոկտեմբերի սկզբին Ջաղինյանը դիմել է բարեկամներին, Տատոյան եղբայրներին: Պայմանավորվածության համաձայն՝ 2014 թվականի հոկտեմբերի 5-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, Ստեփանավանի Ա.Քալանթարյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի մոտակա տարածքում Տատոյան եղբայրները հանդիպել են  Ա.Կռոյանի եւ Ա.Ղարաջյանի հետ՝ պարզաբանելու, թե նրանցից ով  պետք է փակի պարտքը։

Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Կռոյանի ավագ որդին՝ Վ.Կռոյանը, եւ  անչափահաս որդին՝ Ռ.Մանուկյանը: Պարտքի շուրջ տարաձայնություն է առաջացել Վ. Կռոյանի եւ Ա.Ղարաջյանի միջեւ, որի ընթացքում Վ.Կռոյանն ապտակել է Արմեն Ղարաջյանին, ով վրդովվել է եւ հայհոյել, իսկ երբ Վ.Կռոյանն ընդառաջ է գնացել դեպի Ա. Ղարաջյանը,  անչափահաս Ռ.Մանուկյանը կանխել է՝ կանգնելով նրանց միջեւ:

 Նույն պահին Ա.Ղարաջյանը, նախապես իր հետ վերցրած սուր ծակող-կտրող գործիքով, մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ մեկ անգամ  հարվածել է անչափահաս Ռ.Մանուկյանի կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսի շրջանին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, ապա՝ դիտավորությամբ հարվածել նաեւ Վ.Կռոյանի աջ գոտկային շրջանին՝ վերջինիս առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Արմեն  Ղարաջյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ եւ 113-րդ հոդվածների 1-ին մասերով:

Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան՝ ըստ էության քննելու համար։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ