News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եկատերինբուրգում փրկել են շանը, որին Կորեայից աշխատողը կերակրում էր՝ խորովածի համար:

Ըստ goodnewsanimal.ru-ի, նոյեմբերի 18-ին Եկատերինբուրգի բնակչուհի Օքսանան, անցնելով Ուսանողական փողոցում կատարվող շինարարության վայրի կողքով, սյունին կապված շուն է նկատել: Նա մոտեցել ու աշխատողներին հարցրել է, թե ում է պատկանում կենդանին: Նրան պատասխանել են, որ շունը պատկանում է մի կորեացու, ով կենդանուն կերակրում է՝ խորովածի համար: Օքսանան անմիջապես զանգահարել է կենդանիների փրկության «ԶՈՈՍՊԱՍ» ծառայություն:

Դեպքի վայր ժամանած ծառայության աշխատակիցը չի կարողացել զրուցել կորեացու հետ, քանի որ վերջինը ռուսերեն չի իմացել: Վախեցած աշխատողներն ասել են, որ մարդու լավագույն ընկերոջը կառուցապատման վայրում պահել են բացառապես անվտանգության նկատառումներով, եւ ոչ ոք չի պատրաստվել կենդանուց խորտիկ պատրաստել: Բայց հետո նրանցից մեկը, այնուամենայնիվ, խոստովանել է, որ կորեացին գտել է շանն ու սկսել է կերակրել՝ Ամանորին ուտեստ պատրաստելու համար:

Շանը, որը շատ վատ պայմաններում է բնակվել, հանձնել են ժամանակավոր խնամքի, մինչեւ նրա համար նոր՝ ավելի հոգատար տեր գտնեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ