News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է կոշիկի խանութից «Սամսունգ գալաքսի» բջջային հեռախոս գողանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե դեպքը տեղի է ունեցել 2014թ. հոկտեմբերին 17-ին` ժամը 16:30-ի սահմաններում, Երեւան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում գործող «Ունե Հաուս» կոշիկի խանութում, որտեղ գաղտնի հափշտակվել է բնակչուհի Լ. Բադալյանին պատկանող բջջային հեռախոսը` վերջինիս պատճառելով 330.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Նախաքննության ընթացքում ստացվել է Երեւան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում գործող «Ունե Հաուս» կոշիկի խանութի անվտանգության տեսախցիկների տեսագրությունները, որտեղ երեւում է, թե ինչպես է շիկահեր, կարճ սանրվածքով կինը հեռախոսը դնում իր պայուսակը եւ, դրամարկղում վճարելով գնված կոշիկի համար, շտապ հեռանում:

Ովքեր ճանաչում են կամ որեւէ տեղեկություն ունեն լուսանկարում պատկերված շիկահեր, կարճ սանրվածքով կնոջ ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում են հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կողոպուտ և գողություններ. Հրազդանի ոստիկանների բացահայտումները
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների...
Հայաստանը ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացու
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ՀՀ Գլխավոր դատախազության ու Ներքին գործերի...
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված...
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Նշենք, որ, ըստ ամենայնի, հանրապետությունում բերման ենթարկվածների...
Քենիայում ջրհեղեղների հետևանքով շուրջ 40 մարդ է զոհվել
Ամբողջ երկրում տուժածների ընդհանուր թիվը գերազանցում է 60 հազարը
ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց
Այս մասին հայտնում է Ազգային ճակատ տելեգրամյան ալիքը...
Ամենաշատ