News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Զորակոչիկների բժշկական զննության իրավական ձեւակերպումը պետք է լինի օրենքով, այլ ոչ թե իրավական ակտով: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի գրասենյակի» նախագահ Արթուր Սաքունցը՝ ներկայացնելով զորակոչերի ժամանակ արձանագրված խախտումների մասին զեկույցը:

«Մասնավորապես՝ այս տարի հունիսի 11-ից գործողության մեջ դրվեց պաշտպանության նախարարի 410՝ բժշկական զննության կարգը սահմանող հրամանը, որը եկավ փոխարինելու հին հրամանին, եւ նոր հրամանով մի շարք կարգավորումներ տրվեցին, որոնց հետ մենք համաձայն չենք: Մենք գտնում ենք, որ զորակոչի գործընթացը կարգավորող իրավական փաստաթուղթը, որպիսին հանդիսանում է բժշկական զննության կարգը սահմանող նախարարի հրամանը, պետք է սահմանվի ոչ թե իրավական ակտով, այլ օրենքով, որովհետեւ դրանով նախատեսվում է մարդու իրավունքների սահմանափակումները: Զինվորական ծառայությունը հենց մարդու իրավունքների սահմանափակում է ենթադրում, իսկ մարդու իրավունքների սահմանափակում ենթադրող իրավական ակտը կարող է լինել միայն օրենքի մակարդակով»,-ասաց Սաքունցը:

Սաքունցի խոսքով՝ չնայած պաշտպանության նախարարության կողմից ձեռնարկվում են միջոցառումներ, զորակոչիկների ծնողների բողոքների հիման վրա իրենց գրասենյակը պարզել է, որ հիմնական խնդիրները նույնն են մնացել:

«Մեզ համար մտահոգիչ է զորակոչի ընթացքում զորակոչիկների բժշկական զննության իրականացման ընթացքում արդեն համակարգային բնույթ կրող խնդիրները, որոնք չնայած պարբերական ահանզանգերին, այդպես էլ լուծում չեն ստանում»,-ասաց Արթուր Սաքունցը՝ նշելով, որ իրենց գնահատմամբ՝ դրանք մարդու իրավունքների խախտումներ են:

Սաքունցը նաեւ նշեց, որ նախորդ հրամանով հանվել է ոչ շարային ծառայության հասկացությունը եւ մտցվել սահմանափակումներով շարային ծառայության հասկացությունը. «Ինչպես նախորդ դեպքում, այս դեպքում էլ մենք չունեցանք այս հրամանի օրենսդրական կարգավորումները եւ երիտասարդները, որոնք ճանաչում են պիտանի սահմանափակումներով, իրականում ներգրավվում են շարային ծառայության մեջ»:

Սաքունցի խոսքով՝ մյուս կարեւոր խնդիրն այն է, որ երիտասարդների մոտ մի քանի հիվանդություններ ունենալու հարցի կարգավորումն է, նաեւ խնդիր է բժշկական զննության ակտը պարտադիր տրամադրելու հարցը:

«Նաեւ կարեւոր է բժշկական զննության եզրակացության իրավական բողոքարկումը, որի համար չկան անհրաժեշտ իրավական մեխանիզմներ»,-ասաց Արթուր Սաքունցը՝ ավելացնելով, որ շատ կարեւոր է նաեւ բժշկական համալիր զննության անցկացումը:

Սաքունցի խոսքով՝ շատ դեպքերում քաղաքացիները հրաժարվում են բողոքարկումից՝ մտածելով, որ դրանով կվնասեն զինծառայության մեջ գտնվող իրենց որդիներին:

Սաքունցը նաեւ անդրադարձավ ձմեռային զորակոչը մեկ ամսով հետաձգելուն՝ նշելով, որ այդ հետաձգումը այդպես էլ չպատճառաբանվեց:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Ամենաշատ