News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հրավերով նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետություն է ժամանել Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն:

Երկու երկրների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի միջեւ կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-վրացական համագործակցության ընթացքը եւ հեռանկարները: Կողմերը բարձր են գնահատել հայ-վրացական պաշտպանական համագործակցության ներկայիս մակարդակը, ընդգծելով, որ այն ոչ միայն նպաստում է երկու հարեւան պետությունների ռազմական գերատեսչությունների պաշտպանական կարողությունների զարգացմանը, այլեւ իր ուրույն ներդրումն է կատարում հարավկովկասյան տարածաշրջանում կայունության պահպանման գործում: Հանդիպման արդյունքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ երկկողմ ռազմական համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ:

Գեներալ-մայոր Վ.Կապանաձեի հետ առանձնազրույց է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Հանդիպման ժամանակ քննարկվել են անվտանգության եւ պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգության ոլորտում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը նշել է, որ իր երկիրը բարձր է գնահատում պաշտպանության ոլորտում Հայաստանի հետ համագործակցությունը, վստահ լինելով, որ առկա են բոլոր նախադրյալներն այն ընդլայնելու եւ ավելի արդյունավետ դարձնելու համար:

Հայաստանում գտնվելու ընթացքում գեներալ-մայոր Վ.Կապանաձեի գլխավորած պատվիրակությունը կայցելի նաեւ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ եւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են. Ռուբինյանը՝ Գիվի Միքանաձեին
Կողմերը կարեւորել են տարածաշրջանում խաղաղության հաստատումը...
Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերի հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել
Հանդիպման սկզբում Սիսակ Գաբրիելյանը շնորհավորել է Վրաստանին Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու կապակցությամբ...
«Երկրները միայնակ ոչինչ չեն կարող անել». Գիվի Միքանաձեին՝ Հայաստանի ԳԱԱ-ում
ՀՀ ԳԱԱ նախագահությունը հյուրընկալեց Վրաստանի Խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերով հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեի գլխավորած պատվիրակությանը...
«Փաստ». Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ
Մենք դիմեցինք նաև ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալ յանին, որը մեր հարցմանը պատասխանեց հետևյալ կերպ...
«Վրացագիտության կենտրոնը նոր մեկնարկի հիանալի կետ է». Անդրեասյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի ներկայացուցիչներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր...
«Ժողովուրդ». Ի՞նչ տարածքներ են զիջվելու Վրաստանին. Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է. խոսնակի պարզաբանումը
Այսօր գործընկերոջս հետ առիթ ենք ունեցել քննարկել այս համատեղ հռչակագրի գործնական իրագործման...
Ամենաշատ