News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Անձամբ մեր զորամասի անունից տղերքին խոսք ենք տալիս, որ իրենց փայ երկնակամարին տեր ենք կանգնելու։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 24-ին, ադրբեջանական զինված ուժերի կողմից խոցված հայկական ուղղաթիռի զոհված անձնակազմի հոգեհանգստի արարողության ժամանակ մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց  Տրանսպորտային մարտական ուղղաթիռային էսկադրիլիայի ղեկապետ, մայոր Գոռ Ղազարյանը։

«Թող Հեյդարի թոռնիկներն էլ իմանան, որ արծիվները լեռներում են ծնվում ու հատուցումն էլ այն բաժինն է, որ իրենք ստանալու են շատ սառը ու ժամանակին։ Ուժ բոլորիս, համբերություն, սա այն պատերազմն է, այն հակամատությունն է, ժողովուրդ, որ պսակվելու է միայն եւ միայն  մեր հաղթանակով»,- ասաց նա։

Մայոր Ղազարյանը ճանաչել է տղաներին, նշեց, որ շատ ծանր է իր համար նրանց մասին խոսելը։

«Օդաչուներին ճանաչել եմ։ Սերգեյ Սահակյանի հետ ծառայել եմ 19 տարի։ Կիսել ենք մեր  ծառայության բոլոր դժվարություններն ու ուրախությունները։ Շատ ծանր է խոսել Սարգիսի ու Ազատի մասին, երկուսն էլ երիտասարդ, կարգապահ, բանիմաց ծառայողներ էին»,- ասաց Գոռ Ղազարյանը։

Նրա խոսքով՝ ուրիշ սպասելիք չկար Սաֆարովի նման ստահակներ հերոսացնող պետությունից. «Նրանք իրենց դեմքը մի անգամ չէ, որ ցույց են տվել»։

Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմանում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել էր ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ էր: Հակառակորդը շարունակում էր տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ՝ թույլ չտալով մոտենալ ուղղաթիռի անկման վայրին: Ուղղաթիռի խոցումից տասն օր անց՝ նոյեմբերի 22-ին, ԼՂՀ զինված ուժերը հատուկ գործողություն իրականացրին, որի արդյունքում դուրս բերեցին եւ ընտանիքներին հանձնեցին Ազատ Սահակյանի դին, Սերգեյ Սահակյանի եւ Սարգիս Նազարյանի մասունքները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ