News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեւանի կենտրոնում դրամի փոխանակման կետերում արդեն երեք օր աշխուժություն է նկատվում։ Փոխանակման կետերի աշխատակիցների NEWS.am-ի հետ զրույցում ասացին, որ դոլարի պահանջարկը կտրուկ աճել է, ինչի պատճառով դոլարի պահանջարկը որոշ դեպքերում գերազանցում է առաջարկը:

«Արդեն մի քանի օր է, այս վիճակն է, դոլարի եւ ռուբլու կուրսը բարձրանում է, մարդիկ գալիս եւ գնում են: Լինում է, որ պահանջարկը շատ է, բայց առաջարկելու բան չունենք: Եթե խոշոր չափերի գումար են ուզում փոխանակեն, մեր մյուս կետերից ճշտում ենք, եթե լինում է, ասում ենք, որ կարող ենք փոխանակել»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փոխանակման կետերից մեկի աշխատակիցը:

Նշենք, որ այսօր՝ նոյեմբերի 24-ին, ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 435.00 դրամ՝ նախորդ օրվա համեմատ կտրուկ աճելով 16.60 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 539.53 դրամ (աճել է 19.38 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 680.34 դրամ (աճել է 26.55 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 9.70 դրամ (աճել է 0.57 դրամով):

Նշենք, որ ՀՀ կենտրոնական բանկը այսօր հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ ՀՀ դրամի փոխարժեքի ճշգրտումը թելադրված է վերջին ժամանակահատվածում տարածաշրջանում և միջազգային ֆինանսական շուկաներում տեղի ունեցած զարգացումներով, և նպաստում է արտահանման մրցունակության բարձրացմանը, տնտեսական աճին, կայուն աշխատատեղերի ստեղծմանը և պահպանմանը, ինչպես նաև  բնակչության կողմից ստացվող տրանսֆերտների գնողունակության աճին: ԿԲ նշել է նաեւ, որ բանկի պահուստները լիովին բավարար են կանխելու փոխարժեքի բոլոր տեսակի արհեստական տատանումները և ապահովելու ֆինանսական կայունությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ