News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մոսկվայում տնային կալանքի տակ գտնվող Լեւոն Հայրապետյանի առողջական վիճակի զննումն ամբողջական չի եղել: Այս մասին Հայաստանում մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին հայտնել է Ռուսաստանի Դաշնության օմբուդսմեն Էլլա Պամֆիլովան:

«Մենք հարցում էինք ուղարկել ՌԴ օմբուդսմենին՝ պարզելու Լեւոն Հայրապետյանի կալանքի տակ պահելու հիմքերը՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը: Էլլա Պամֆիլովան պատասխանել է, որ իր ներկայացուցիչները տեսակցել են Լեւոն Հայրապետյանին, պարզվել է, որ նրա առողջական վիճակի զննումն ամբողջական չի եղել, եւ ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի միջնորդությամբ կազմվել է լրացուցիչ գրաֆիկ՝ Հայրապետյանի բժշկի հետ հանդիպելու: Դրանից հետո արդեն հոկտեմբերի 3-ին Բասմանի քաղաքային դատարանը փոխեց խափանման միջոցը: Կարելի է ասել, որ այսպիսով մեր առջեւ դրված խնդիրը լոծվեց»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՄԻՊ խորհրդական Երանուհի Թումանյանցը:

Նրա խոսքով՝ եթե ընթացքում նորից խնդիրներ առաջանան, կդիմեն ՌԴ-ի իրենց գործընկերներին:

Նշենք, որ դեռ օգոստոսին Երեւանում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ գործարարին սատարողները Կարեն Անդրեասյանից պահանջել էին հետաքրքրվել Լեւոն Հայրապետյանի առողջական վիճակով եւ հարցին լուծում տալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստուգում են գործարարի մահվան մեջ թույնի առկայությունը
Փաստաբանները հույս ունեն, որ քննությունը կպարզի պարոն Հայրապետյանի թունավորման հանգամանքները, ինչի մասին մահվան նախօրեին հայտնել էր եղբորը…
Լեւոն Հայրապետյանին կհուղարկավորեն Մոսկվայի հայկական գերեզմանատանը
Հայ գործարար եւ բարեգործ Լեւոն Հայրապետյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա հոկտեմբերի 20-ին՝ ժամը 17։00-ին Մոսկվայի Հայկական եկեղեցում…
Ռուսաստանի մարդու իրավունքների հարցերով լիազոր․ Փրկվել է Լեւոն Հայրապետյանի կյանքը
Նա ուներ շաքարախտ ու վերջերս վիրահատության էր ենթարկվել․․․
Հայրապետյանին տեղափոխել են այլ կալանավայր. իրավապաշտպանն ահազանգում է սարսափելի պայմանների մասին
Սարսափելի պայմաններում նստած է ինքը Մորդովիայում...
ՀՀ օմբուդսմենը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում Լեւոն Հայրապետյանի հարցը. խոսնակ
Օրեր առաջ՝ հուլիսի 4-ին, Վերին Լարս անցակետում առաջացած խնդրով ռուսաստանյան իր գործընկերոջ հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ եւս…
Լեւոն Հայրապետյանի համար շարունակական ցույցեր եւ նստացույցեր են լինելու. իրավապաշտպան
Պետական պատվեր է...
Ամենաշատ